Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին սպասում է Վաշինգտոնում
2 րոպեի ընթերցում
![Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին սպասում է Վաշինգտոնում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/12/1125740.jpg)
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն սպասում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին Վաշինգտոնում՝ խաղաղության շուրջ բանակցությունների։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Բաքու այցից հետո։
«Դրական և կառուցողական հանդիպումներ ունեցա Բաքվում։ Ինչպես ասացի նախագահ Ալիևին, ԱՄՆ-ն ողջունում է Կենտրոնական բանկի կառավարչի և էներգետիկայի նախարարի այցերը, իսկ պետքարտուղար Բլինքենը սպասում է արտաքին գործերի նախարարներ Բայրամովին և Միրզոյանին շուտով Վաշինգտոնում հյուրընկալելուն՝ խաղաղության շուրջ բանակցությունների համար», - գրել է O’Բրայենը X սոցիալական ցանցի իր էջում։
Had positive and constructive meetings in Baku. As I told President Aliyev, the U.S. welcomes visits by the Central Bank Governor and Energy Minister, and Secretary Blinken looks forward to hosting foreign ministers Bayramov and Mirzoyan in Washington soon for peace negotiations.
— Assistant Secretary Jim O'Brien (@StateEUR) December 7, 2023
Օ’Բրայենը Բաքու էր մեկնել դեկտեմբերի 6-ին։