Միջազգային

Մոսկվայում կհանդիպեն Իրանի և Ռուսաստանի առաջնորդները

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում կհանդիպեն Իրանի և Ռուսաստանի առաջնորդները

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին դեկտեմբերի 7-ին կայցելի Մոսկվա: Այցը տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Tasnim գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ Մոսկվայում Իրանի և Ռուսաստանի առաջնորդները նախատեսում են քննարկել տնտեսական ոլորտում համագործակցությունը, ինչպես նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցեր, այդ թվում՝ Գազայում շարունակվող ռազմական գործողությունները: Պատվիրակության կազմը, որը կուղեկցի Ռայիսիին, դեռ չի հայտարարվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում