ՌԴ նախագահը դեկտեմբերի 6-ին կայցելի ԱՄԷ և Սաուդյան Արաբիա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 6-ին աշխատանքային այց կկատարի Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա, որը կտևի ոչ ավելի, քան մեկ օր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը:
«Վաղը տեղի կունենան նախագահ Պուտինի աշխատանքային այցերը Արաբական Միացյալ Էմիրություններ և Սաուդյան Արաբիա», - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը: