Միջազգային

ԵՄ-ում հայտարարել են սուրբծննդյան տոներին ահաբեկչությունների մեծ հավանականության մասին

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ում հայտարարել են սուրբծննդյան տոներին ահաբեկչությունների մեծ հավանականության մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության ներքին գործերի հանձնակատար Իլվա Յոհանսոնը կարծում է, որ Եվրոպան Սուրբծննդյան տոների ընթացքում կարող է բախվել ահաբեկչական հարձակումների մեծ ռիսկի՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի հակամարտության պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Associated Press-ը:

«Առաջիկա տոնական սեզոնի հետ կապված ահաբեկչական հարձակումների մեծ վտանգ կա», -գործակալությունը մեջբերում է Յոհանսոնի խոսքը:

Նրա խոսքով ՝ Եվրահանձնաժողովը նաև լրացուցիչ 30 մլն եվրո կհատկացնի ԵՄ անդամ երկրների խոցելի շրջաններում անվտանգության ամրապնդման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում