500-ից ավելի միջազգային ՏՏ փորձագետներ կժամանեն Երևան՝ Harmony Meetup 4.0 համաժողովի (տեսահոլովակ)

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Դվին հյուրանոցում ս․թ․ դեկտեմբերի 11-14-ը Fastex-ի աջակցությամբ արդեն չորրորդ անգամ կկայանա Harmony Meetup ամենամյա տեխնոլոգիական համաժողովը։ Չորս օրվա ընթացքում համացանցի նոր դարաշրջանի՝ web3 հայեցակարգի միջազգային ջատագովները, տեխնոլոգիական նորարար լուծումների հեղինակները, 350-ից ավելի միջազգային ՏՀՏ ընկերությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները, այդ թվում՝ 60-ից ավելի գործընկերներ կազմակերպություններն ու 20-ից ավելի բարձրակարգ փորձագետները կքննարկեն ոլորտի մարտահրավերները, կմասնակցեն պանելային քննարկումների, կկիսվեն գիտելիքով ու փորձով, ինչպես նաև շրջայց կկատարեն «ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերության մասնաշենքերում։

«Այսպիսի հանդիպումները բոլորիս թույլ են տալիս ոչ միայն քննարկել ոլորտի ապագան, այլև անել ամեն ինչ, որ այն նկատելի արդյունք տա թե՛ web3 համայնքի, թե՛ դրա ստեղծած պրոդուկտներն սպառողների համար։ Ուրախ կլինենք օրեր անց մեր բոլոր գործընկերներին անձամբ ներկայացնել նախորդ Harmony Meetup-ի ընթացքում քննարկված Fastex թվային էկոհամակարգի զարգացումն ու փոփոխությունները», - ասել է Fastex-ի գործադիր տնօրեն Վախթանգ Աբրահամյանը:

web3 միջազգային համայնքի շուրջ 500 ներկայացուցիչներ ներկա կլինեն նաև հատուկ մրցանակաբաշխությանը, որի ընթացքում կհայտարարվեն մի շարք անվանակարգերում խաղային նախագծերի հաղթողները։ Մրցանակային ֆոնդը կազմող 3 միլիոն FTN-ն ուղղվելու է հաղթողների նախագծերի առաջխաղացմանը ոչ միայն տեղական, այլև միջազգային շուկաներում։

Հայերեն العربية English فارسی Français

Ռեակտիվ շարժիչով ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Դնեպր գետի վրայով անցնող կամրջին․ երթևեկությունը կաթվածահար է

Սեուտայում լարվածությունը մեծացել է. երկու երիտասարդ միգրանտ վիրավորվել է, լողափը վարակված է բակտերիաներով

Անահիտ Մանասյանը ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչների հետ քննարկել է երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն է ստացել ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա մի շարք հարձակումների մասին

Անահիտ Մանասյանն այցելել է Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջը

Այսօրվա Հայաստանը մեր քրիստոնեական էության արտահայտությունն է. վարչապետը մասնակցեց «Աղոթքի նախաճաշ 2026» ֆորումի առավոտյան միջոցառմանը

Հոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի յոթ գյուղի ջրամատակարարումը

Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի գործընկերների հետ

Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են