Հայաստանի ԲՏԱ նախարարության պատվիրակությունը Կահիրեում մեկնարկել է «ԷԴԵՔՍ 2023» պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեում մեկնարկել է «ԷԴԵՔՍ 2023» (EDEX 2023) պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը, որի պաշտոնական բացմանը մասնակցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատվիրակությունը՝ նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԲՏԱ նախարարությունից, ցուցահանդեսում 12 ընկերություններ նախարարության աջակցությամբ հայկական «Հայաստան» միասնական տաղավարի ներքո ներկայացնում են պաշտպանական և անվտանգային ոլորտներում ընկերությունների կողմից առաջարկվող լուծումներն ու արտադրանքը:

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է հայկական տաղավար, խոսել ընկերությունների հետ, ծանոթացել ցուցադրված արտադրանքին և լուծումներին, ինչպես նաև շրջել թեմատիկ ցուցասրահներով, որտեղ ներկայացված էին ցամաքում, ծովում և օդում կիրառվող պաշտպանական և անվտանգային տեխնոլոգիական վերջին լուծումները, սարքավորումները և համակարգերը:

«ԷԴԵՔՍ 2023»-ը կարևոր նախադրյալներ է ստեղծում միջազգային հարթակում հայկական բարձր տեխնոլոգիական ներուժի ու արտադրանքի ճանաչելիության և հեղինակության բարձրացման, ոլորտային ընկերությունների արտադրանքի առաջխաղացման համար: Մասնակից ընկերությունները հնարավորություն ունեն ծանոթանալու առաջատար տեխնոլոգիաների վերջին զարգացումներին, հաստատելու գործարար կապեր, ձեռք բերելու նոր գործընկերներ:

Ցուցահանդեսն անցկացվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ և զինված ուժերի գերագույն հրամանատար Աբդել Ֆաթահ Էլ Սիսիի հովանավորությամբ: Այս տարի նախատեսվում է շուրջ 400 ոլորտային կազմակերպությունների և 35 հազար այցելուների մասնակցություն: EDEX-ը պաշտպանության և անվտանգության ոլորտի միակ միջոցառումն է, որն ընդգրկում է Աֆրիկան և Մերձավոր Արևելքը:

Հայերեն العربية English Français Русский

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

Գերմանիայի շուրջ 100 քաղաքներում ավելի քան 45 հազար աշակերտ բողոքել է պարտադիր զինծառայության հնարավոր վերականգնման դեմ

Կիպրոսի մոտ խորտակված նավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել

Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներում ԱԹՍ-ների հարձակումներ են եղել․ կան տուժածներ և ավերածություններ

Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցով նավարկությունը վերականգնելու յոթօրյա ծրագիր

ԱՄՆ նախագահը կողմ է արտահայտվել զենքի վերահսկման եռակողմ բանակցություններին

Հայաստանն ու Ռուանդան վերացնում են մուտքի արտոնագրի պահանջը դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրերի համար

Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը Նյու Յորքում կհանդիպի ԱՄՆ պաշտոնյաների հետ

Յակուտիայի Էլգայի ածխի հանքավայրում պայթյունի հետևանքով մի քանի մարդ է զոհվել