Հասարակական

Երևանի փողոցներում այս տարի արդեն ավելի քան 30 կիլոմետր երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ են կատարվել

1 րոպեի ընթերցում

Երևանի փողոցներում այս տարի արդեն ավելի քան 30 կիլոմետր երկարությամբ միջին նորոգման աշխատանքներ են կատարվել

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում այս տարի արդեն իրականացվել են փողոցների միջին նորոգման աշխատանքներ՝ 31,5 կիլոմետր երկարությամբ ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի դեկտեմբերի 4-ի հերթական գործակարգավարական խորհրդակցությանը զեկուցել է քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ մասնավորապես 4,3 կմ միջին նորոգման աշխատանքներն իրականացվել են Ավան վարչական շրջանում, 2,3 կմ՝ Էրեբունի, 4 կմ՝ Նոր-Նորք, 3,2 կմ Շենգավիթ՝ բացառությամբ Նորագավիթի փողոցների, 3,8 կմ՝ Մալաթիա-Սեբաստիա, 2,6 կմ՝ Քանաքեռ-Զեյթուն, 5,8 կմ՝ Արաբկիր, 4,5 կմ ՝Աջափնյակ և 830 մետր Դավթաշեն վարչական շրջաններում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում