Հասարակական

Երևանի քաղաքապետարանը կվերահսկի օդի որակը շինարարական օբյեկտների շրջակայքում

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետարանը կվերահսկի օդի որակը շինարարական օբյեկտների շրջակայքում

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետարանը մեկնարկել է կառուցապատողներին շինարարական օբյեկտների շրջակայքում օդի որակի չափանիշների և համապատասխան սարքավորումների վերաբերյալ հստակ պահանջների ծանուցման գործընթացը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի դեկտեմբերի 4-ի հերթական գործակարգավարական խորհրդակցությանն ասաց փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանն՝ ի պատասխան քաղաքապետ Տիգրան Ավինյանի այն հարցին, թե կառուցապատողներին արդեն ներկայացվե՞լ են հստակ պահանջներ օդի որակի և սարքավորումների վերաբերյալ։

Տիգրան Ավինյանն իր խոսքում կարևորեց իրականացվող այս ծրագիրը։

«Սա մեր ամենակարևոր ծրագրերից մեկն է, որով փաստացի հնարավորություն ենք ստեղծում հենց տեղից, ստանալով տեղեկատվություն հատուկ սարքերի միջոցով, հասկանալ ինչ աղտոտվածության է օդը շինարարական օբյեկտների շրջակայքում և դրանով իսկ իրականացնել մեր վերահսկողական աշխատանքները»,-ասաց Ավինյանը։

Փոխքաղաքապետ Մադաթյանը զեկուցեց, որ այս մասին կառուցապատողներն արդեն համապատասխան գրություններով ծանուցվում են, որն ամբողջական տեսքով կավարտվի այսօր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում