Միջազգային

Աշխարհում 3,3 միլիարդ մարդ զգում է գլոբալ տաքացման հետևանքների ազդեցությունն իրենց առողջության վրա. ԱՀԿ

3 րոպեի ընթերցում

Աշխարհում 3,3 միլիարդ մարդ զգում է գլոբալ տաքացման հետևանքների ազդեցությունն իրենց առողջության վրա. ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում ավելի քան երեք միլիարդ մարդ ներկայումս զգում է գլոբալ տաքացման հետևանքներն իրենց առողջության վրա, յուրաքանչյուր չորս վայրկյանը մեկ մարդ մահանում է էկոլոգիայի հետ կապված հետևանքների պատճառով, որոնք կարող էին կանխվել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին դեկտեմբերի 3-ին Դուբայում ՄԱԿ-ի Կլիմայական համաժողովում (COP28) Առողջապահության օրվա ընթացքում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի՝ կլիմայի փոփոխության և առողջապահության հարցերով հատուկ բանագնաց Վանեսա Քերին:

«Այժմ մեր աշխարհում արդեն 3,3 միլիարդ մարդ շատ խոցելի է կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ՝ աշխարհում յուրաքանչյուր չորրորդ մահը տեղի է ունենում կանխարգելման հնարավորություն ունեցող էկոլոգիական պատճառներով, և կլիմայի փոփոխությունն էլ ավելի է խորացնում այդ ռիսկերը: Մեկ մարդ մահանում է յուրաքանչյուր չորս վայրկյանը մեկ՝ կանխարգելման հնարավորություն ունեցող էկոլոգիական պատճառներով, ինչը ավելին է, քան ամբողջ COVID-19 համավարակի ընթացքում: «Մինչ ես ավարտեմ այս նախադասությունը, ևս մեկ մարդ կմահանա, և այդ մահերի 61%-ն ուղղակիորեն կապված է հանածո վառելիքի օգտագործման հետ»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ հաջորդ տասնամյակի ընթացքում աշխարհը ականատես կլինի «կանխարգելման հնարավորություն ունեցող մահացության արագացմանը և միլիոնավոր մարդկանց հիվանդացության աճին, որոնք տառապում են ոչ վարակիչ հիվանդությունների, տրանսմիսիոն հիվանդությունների, մայրական և նորածնային զարգացման ոլորտում արտակարգ իրավիճակների և հոգեկան առողջության խնդիրների կլիմայական ուժեղացման հետևանքով»:

Նա բերել Է Պակիստանի օրինակը, որը հասել էր որոշ նահանգներում մալարիայի գրեթե ամբողջական վերացմանը, սակայն 2022-ի ջրհեղեղներից հետո այդ երկրում մալարիայով հիվանդացության դեպքերի թիվը քառապատկվել է՝ հասնելով ավելի քան 1,6 միլիոնի։ Բացի այդ, Քերիի խոսքով, Մալավիում երկրի պատմության մեջ խոլերայի ամենասարսափելի բռնկումը պայմանավորված է եղել կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած ուժեղ փոթորիկներով:

«Յուրաքանչյուր կլիմայական իրադարձություն իր հետևից թողնում է ավերածություններ, մահ և առողջական բարդությունների երկար պատմություն»,- ավելացրել է նա:

«Առողջության վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը ոչնչացնում է ապրուստի միջոցները և սպառնում անհատական և հավաքական անվտանգությանը։ Մենք պետք է ընդունենք, որ, հանածո վառելիքից փուլ առ փուլ հրաժարվելուց բացի, այլ ճանապարհ չկա։ Ջերմոցային գազերի հետևանքների պարզ մեղմացումն ու արտանետումների նվազեցումն այլևս ընտրություն չէ: Կլիմայի և առողջության փոխկապակցվածության հիմքում ընկած է այն ընտրությունը, թե արդյոք մենք պատրաստ ենք փոփոխել ստատուս քվոն»,- եզրափակել է Քերին։

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում