Հասարակական

Վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ

1 րոպեի ընթերցում

Վարչապետի գլխավորությամբ ստեղծվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կազմավորվել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացման խորհուրդ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։

«Խորհուրդը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության, մաթեմատիկայի (ԳՏՃՄ, STEM) ուղղությամբ կրթությանը, կիրառական գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը, նշված ուղղություններով իրականացվող պետական ծրագրերի արդյունավետության բարձրացմանը և փոխկապակցված զարգացման մեխանիզմների ներդրմանը, ինչպես նաև նոր պետական ծրագրերի մշակմանը, գիտատեխնոլոգիական զարգացման ռազմավարության մշակմանը և ներդրմանը նպաստելու համար։

Կարճ՝ Հայաստանի գիտատեխնոլոգիական թռիչքաձև զարգացման և Հայաստանը բարձր-տեխնոլոգիական, արդյունաբերական երկիր դարձնելու նպատակով»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Արշակյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում