Հասարակական

Երևանի քաղաքապետը և Չինաստանի դեսպանը կարևորել են քաղաքների մակարդակում գործակցության ընդլայնումը

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետը և Չինաստանի դեսպանը կարևորել են քաղաքների մակարդակում գործակցության ընդլայնումը

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, hայ-չինական հարաբերությունների համատեքստում կողմերը կարևորել են գործակցության ընդլայնումը քաղաքների մակարդակում:

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով Երևանի ու Ցինդաոյի միջև հաստատված գործակցությանը՝ քաղաքապետը նշել է, որ կողմերը պետք է հետևողական աշխատանք տանեն ստորագրված փաստաթուղթը գործնականում կյանքի կոչելու համար: Տիգրան Ավինյանը նկատել է, որ Չինաստանի տարբեր քաղաքներում ներդրված «խելացի» լուծումներն ու համակարգերը կարող են օգտակար լինել Երևանին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկացմամբ՝ դեսպան Ֆան Յոնգն իր հերթին նշել է, որ Հայաստանն ու Չինաստանը լավ գործընկերներ են, և շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին՝ երկուստեք հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում