ԱրարատԲանկի ու 4090 հիմնադրամի երկրորդ նախագիծը՝ հանուն պատերազմի մասնակիցների կրթության. Հայաստանում առաջին անգամ կներկայացվի «Շախմատ և ջազ» ձևաչափը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արամ Խաչատրյան համերգասրահում դեկտեմբերի 15-ին տեղի կունենա «Մենք ու Մունք» հայկական ջազի և շախմատի երեկոն, որի ողջ հասույթն ուղղվելու է «4090 Բարեգործական» հիմնադրամի շահառու՝ պատերազմի մասնակից ուսանողների կրթավճարի տրամադրմանը։

Տոմսերը կարելի է գնել www.tomsarkgh.am կայքից և համերգասրահի տոմսարկղից, իսկ կորպորատիվ հայտերի դեպքում՝info@4090foundation.am:

Համերգը կազմակերպվում է ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ, Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Ավագ Մարգարյանի մասնակցությամբ։ Համերգի հատուկ հյուրերն են Լևոն Մալխասյանն ու Ինգա Արշակյանը։ Միջոցառման գործընկերներ՝ «Մուսա» գինի, «Չեսիֆայ» ընկերություն։

Միջոցառումն իրականացվելու է միջազգային «Chess and Jazz» ձևաչափով, որն առաջին անգամ է ներկայացվում հայ հանդիսատեսին։ Շախմատային սեանսը կմեկնարկի 18:00-ին. նախապես գրանցված մասնակիցները հնարավորություն կունենան շախմատ խաղալ գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանի և Էլինա Դանիելյանի հետ՝ միաժամանակ վայելելով ջազ և հայկական գինի։ Ապա 20:00 կմեկնարկի ջազ համերգը։

Համերգի ընթացքում նվագախմբի կատարմամբ կհնչեն հայ հեղինակների ստեղծագործությունների նոր մշակումներն ու գործիքավորումները։ Մասնավորապես, կներկայացվեն Կոմիտասի, Արտեմի Այվազյանի, Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Ստեփան Շաքարյանի և Արմեն Հյուսնունցի ստեղծագործությունները։ Երեկոյի հատուկ հյուր Ավագ Մարգարյանը հանդես կգա բլուլով և զուռնայով:

«Մենք և Մունք»-ը ԱրարատԲանկի երկրորդ համագործակցությունն է «4090 Բարեգործական» հիմնադրամի հետ։ Առաջինը կրում էր «Սիմֆոնիկ Մանսուրյան» խորագիրը։ Վերջինից ստացված ամբողջ հասույթը նույնպես ուղղվել է քառօրյա և քառասունչորսօրյա պատերազմների մասնակից շահառուների կրթավճարի տրամադրմանը։

ԱրարատԲանկը հիմնադրվել է 1991 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել երկրի տնտեսական զարգացմանը՝ միաժամանակ կրելով սոցիալական պատասխանատվություն և ստեղծելով արժեք բաժնետերերի, հաճախորդների և աշխատակիցների համար: Բանկի գաղափարախոսության հիմքում կրթությունն է, առողջապահությունը, շրջակա միջավայրը և արվեստը, և մինչ օրս իրականացված բոլոր ԿՍՊ նախագծերը նպատակ ունեն նպաստելու հասարակության առաջընթացին և երկրի բարօրությանը: ԱրարատԲանկի այսօրվա ռազմավարական ծրագրերը միտված են խոստումնալից ապագայի կերտմանը։

«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է արցախյան երրորդ պատերազմից հետո, որի նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 եւ 2020թթ պատերազմի մասնակից այն քաջորդիներին, ովքեր, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետեւից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։ Այս պահին հիմնադրամն ունի բարձրագույն կամ հետբուհական ուսումնական հաստատությունում սովորող 97 ուսանող-շահառու։

Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ եւ չի հարում որեւէ քաղաքական հոսանքի եւ մինչ օրս ֆինանսավորվել է հիմնականում անհատ բարերարների շնորհիվ։

Հայերեն English

ԿԸՀ-ն հերթական համարներ է տրամադրել ՏԻՄ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին

Գերմանիայի շուրջ 100 քաղաքներում ավելի քան 45 հազար աշակերտ բողոքել է պարտադիր զինծառայության հնարավոր վերականգնման դեմ

Կիպրոսի մոտ խորտակված նավի վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ եկել

Ռուսաստանի և Ուկրաինայի տարածքներում ԱԹՍ-ների հարձակումներ են եղել․ կան տուժածներ և ավերածություններ

Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել Հորմուզի նեղուցով նավարկությունը վերականգնելու յոթօրյա ծրագիր

ԱՄՆ նախագահը կողմ է արտահայտվել զենքի վերահսկման եռակողմ բանակցություններին

Հայաստանն ու Ռուանդան վերացնում են մուտքի արտոնագրի պահանջը դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագրերի համար

Ադրբեջանի և Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել․ Ջեյհուն Բայրամով

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը Նյու Յորքում կհանդիպի ԱՄՆ պաշտոնյաների հետ

Յակուտիայի Էլգայի ածխի հանքավայրում պայթյունի հետևանքով մի քանի մարդ է զոհվել