Հանրահայտ դաշնակահար Լոլա Աստանովան առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի տարբեր երկրներում մեծ ճանաչում ձեռք բերած դաշնակահար Լոլա Աստանովան, որն աչքի է ընկնում ոչ միայն տաղանդով, այլև գրավիչ արտաքինով, առաջին անգամ համերգներով հանդես կգա Հայաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոները տեղի կունենան դեկտեմբերի 20-21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Երաժիշտը ելույթ կունենա լարային կազմի նվագակցությամբ:

Լոլա Աստանովան ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ «Carnegie Hall»- ում, «Lincoln Center»-ում և «Royal Albert Hall»-ում: Աստանովայի նվագացանկը հարուստ է և բազմազան. նա նվագում է ինչպես դասական, այնպես էլ ջազ, փոփ ժանրի ստեղծագործություններ: Աստանովան նաև կոմպոզիտոր է և թողարկել է մի քանի ալբոմ:

Դաշնակահարուհին, որը բազմահազար հետևորդներ ունի սոցիալական հարթակներում, բեմական տեսքով ապացուցել է, որ հնարավոր է լինել և՛ գայթակղիչ, և՛ տաղանդաշատ: Նրա տեսահոլովակները դարձել են «YouTube»-ի և «Ինստագրամ»-ի սենսացիաները:

Հայերեն ქართული Русский

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում

«Մեկ առողջություն, մեկ ապագա». պաշտպանելով բնությունը պաշտպանում ենք մարդկանց առողջությունը

«Silicon Mountains Summit & Expo 2026» երկօրյա համաժողովն ավարտվեց «Ներդրում նորարարության մեջ» խորագրով

Կառավարությունը որոշել է դադարեցնել Բերդի զինվորական հոսպիտալի գործունեությունը