Միջազգային

ՀԱՄԱՍ-ը հրապարակել է 30 անձանց ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն Իսրայելի կողմից

1 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը հրապարակել է 30 անձանց ցուցակը, որոնք պետք է ազատ արձակվեն Իսրայելի կողմից

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հրապարակել է 30 պաղեստինցիների ցուցակը, որոնք նոյեմբերի 30-ին պետք է ազատ արձակվեն իսրայելական բանտերից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով կազմակերպության հաղորդագրությանը:

ՀԱՄԱՍ-ի հրապարակած ցուցակում ընդգրկված է 8 կին և 22 դեռահաս։

Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությունը նոյեմբերի 29-ին համաձայնության էին հասել 6 օր տևող հրադադարն առնվազն ևս մեկ օրով երկարաձգելու շուրջ, որպեսզի բանակցողները շարունակեն աշխատել իսրայելցի պատանդների և պաղեստինցի բանտարկյալների փոխանակման գործարքի վրա:

Հոկտեմբերի 7-ին Իսրայել ներխուժման ժամանակ ՀԱՄԱՍ-ի զինյալները սպանել էին 1200 մարդու։ Իսրայելի ռմբակոծությունների, այնուհետև՝ ցամաքային ներխուժման ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 15 000-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում