2024 թվականին ԵԱՀԿ-ում կնախագահի Մալթան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամները փոխհամաձայնության են եկել 2024 թվականին այդ կառույցի նախագահի պաշտոնում Մալթայի նշանակման հարցում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ԵԱՀԿ գործող նախագահ և Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանին Սկոպիեում կազմակերպության արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ։

«Երկուշաբթի օրը փոխհամաձայնություն է ձեռք բերվել Մալթայի նախագահության հարցում», - ասել է նա։

Օսմանին հավելել է, որ ավելի ուշ որոշումը կձևակերպվի։

Ավելի վաղ Մալթայի վարչապետ Ռոբերտ Աբելան հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է 2024 թվականին դառնալ ԵԱՀԿ նախագահ, եթե Էստոնիայի թեկնածությունը չհաստատվի։

ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպումը տեղի է ունենում նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 1-ը։ Հանդիպման ժամանակ կազմակերպության անդամները պետք է որոշեն նախագահող պետության թեկնածությունը։ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ հավանություն չի տա Տալինի հայտին։ Կազմակերպությունում որոշումներն ընդունվում են փոխհամաձայնության հիման վրա:

Հայերեն Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված