Հայաստանն ընտրվել է Ասիայի նախաձեռնության համանախագահող երկիր. 6-րդ համաժողովը կկայանա Երևանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում նոյեմբերի 28-ին կայացած Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության Գլոբալ Ֆորումի Ասիայի նախաձեռնության 5-րդ տարեկան համաժողովի ժամանակ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընտրվել է Ասիայի նախաձեռնության համանախագահ` առաջիկա 2 տարիների համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից: Նշվում է, որ 2024 թվականի համանախագահությունն իրականացվելու է Հնդկաստանի ֆինանսների նախարարության Եկամուտների վարչության քարտուղար Սանջայ Մալհոտրայի հետ:

Ասիայի նախաձեռնությունը ստեղծվել է 2022 թվականին Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի հովանու ներքո՝ տեղեկությունների փոխանակման և թափանցիկության միջազգային ստանդարտների կիրառումը տարածաշրջանում էլ ավելի հասցեական դարձնելու նպատակով: Ասիական նախաձեռնության հետ, միաժամանակ, տարածաշրջանային մյուս հարթակներն են՝ Աֆրիկայի նախաձեռնությունը, Լատինական Ամերիկայի և Կարիբյան նախաձեռնությունը, Միջին Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի նախաձեռնությունը։

Նախաձեռնության նպատակն է հարմարեցված լուծումներ մշակելու միջոցով աջակցել տարածաշրջանի երկրներում հարկային թափանցիկության ՏՀԶԿ ստանդարտների տարածմանը։

Նախաձեռնության համանախագահ ընտրվելու կապակցությամբ՝ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը մատնանշել է Հայաստանի առաջիկա համանախագահության շրջանակում նախանշվող առաջնահերթությունները, որոնք ներառում են նախաձեռնության անդամակցության հետագա ընդլայնումը և կարողությունների զարգացման հնարավորությունների ապահովումը։

Ասիայի նախաձեռնության համանախագահության շրջանակում, Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է առաջիկա երկու տարիներին Հայաստանում իրագործել մի շարք միջազգային միջոցառումներ։ Ասիայի նախաձեռնության 6-րդ համաժողովը կկայանա 2024 թվականի 2-րդ եռամսյակում՝ Երևանում:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի անդամ են հանդիսանում աշխարհի 169 երկրներ, որին Հայաստանն անդամակցում է 2015 թվականից:

Հայերեն العربية English Français Русский Türkçe 中文

Պարտության պատճառը պարզ է` մրցակիցն ավելի լավն էր. «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ

«Արարատ-Արմենիա»-ն պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի լիգայում

Տավուշի բաժնի համայնքային ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Անտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցով

Քյարքի անվան գործածմամբ չեզոքացրել եմ հնարավոր էսկալացիայի վերջին կետը. Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվել

Վարդգես Սուրենյանցի 130-ամյա «Լքյալը» կտավն առաջին անգամ ցուցադրվեց Հայաստանում

ԱԺ-ի կողմից օրենսդրական փոփոխությունը նպաստել է, որպեսզի կարողանանք ավտոմեքենաներից կատարվող հափշտակությունների մասով նվազման ազդակներ ունենալ. ՆԳ նախարար

Մեր խնդիրը Հայաստանի ժողովրդի համար այլընտրանք ձևավորելն է. Փաշինյան

Գերիների վերադարձի համար իմ սահմանած ժամկետը «րոպե առաջ»-ն է. վարչապետ