Միջազգային

100 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դիվանագետ և Նոբելյան մրցանակակիր Հենրի Քիսինջերը

1 րոպեի ընթերցում

100 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի դիվանագետ և Նոբելյան մրցանակակիր Հենրի Քիսինջերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախկին պետքարտուղար, ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Հենրի Քիսինջերը նոյեմբերի 29-ին մահացել է 100 տարեկանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Քիսինջերը մեծ հետք է թողել ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա, նաև արժանացել Խաղաղության նոբելյան մրցանակի։

Քիսինջերի հիմնադրած Kissinger Associates աշխարհաքաղաքական խորհրդատվական ընկերությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ նա մահացել է Կոնեկտիկուտի իր տանը։

Չնայած 100 տարեկան լինելուն՝ Քիսինջերը բավական ակտիվ էր․ այցելում էր հանդիպումների Սպիտակ տանը, վերջերս գիրք էր հրատարակել առաջնորդության ոճերի վերաբերյալ, ինչպես նաև Սենատի հանձնաժողովներից մեկի առջև վկայություն էր տվել Հյուսիսային Կորեայի ներկայացրած միջուկային սպառնալիքի վերաբերյալ։ Իսկ 2023 թ․ հուլիսին Քիսինջերն այցելել էր Պեկին և հանդիպել Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում