ՄԱԿ-ը կոչ է արել ուժեղացնել գործողությունները Մերձավոր Արևելքի խնդրի լուծման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միջազգային հանրությունը պետք է առաջիկա շաբաթներին ակտիվացնի ջանքերը՝ Իսրայելի, Պաղեստինի Ինքնավարության և տարածաշրջանի այլ երկրների մասնակցությամբ Մերձավոր Արևելքի խնդիրը լուծելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ասել է Մերձավոր Արևելքի խաղաղության հարցերով հատուկ համակարգող Թոր Վենեսլանդը։

«Երբ հակամարտությունն ավարտվի, առանց քաղաքական և անվտանգության արդյունավետ շրջանակի անհնար կլինի վերջ տալ բռնությանը և ստեղծել նոր իրականություն», - ասել է Վենեսլանդը՝ առցանց ելույթ ունենալով Անվտանգության խորհրդի նիստում։ Նրա խոսքով՝ առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում միջազգային հանրությունը պետք է բանակցի Իսրայելի, Պաղեստինի ինքնավարության և տարածաշրջանային գործընկերների հետ՝ կառուցողական և գործնական քաղաքական լուծում մշակելու համար։

Մերձավոր Արևելքի հիմնախնդրի համակարգողը նշել է, որ թեև հիմա շատ բան պարզ չէ, այդուհանդերձ մի շարք սկզբունքներ պետք է անփոփոխ մնան. առաջին հերթին՝ Իսրայելի վրա ահաբեկչական հարձակումների անթույլատրելիությունը, որոնք տեղի ունեցան հոկտեմբերի 7-ին, ինչպես նաև Գազայի հատվածում դրան հաջորդած պաղեստինցիների տառապանքները։ Եվ երկրորդ՝ Գազան, ըստ դիվանագետի, կա և պետք է մնա ապագա պաղեստինյան պետության մաս, որտեղ և՛ Գազան, և՛ Հորդանան գետի արևմտյան ափը պետք է լինեն պաղեստինյան կառավարման ներքո:

Հայերեն Русский

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է

Էդվարդ Միլիտոնյանի «Հնարամիտ բադի ճամփորդությունը» գիրքը թարգմանվել է ֆրանսերեն