Ռուսաստանից Վրաստան մեկնելու է սպասում 700 բեռնատար

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հյուսիսային Օսիայի տարածքում Ռուսաստանից Վրաստան մեկնելու սպասող մեծաբեռնատար մեքենաների թիվը հասել է գրեթե 700-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Կայանատեղիում գտնվում է 383 մեծաբեռնատար մեքենա, իսկ ճանապարհին՝ 302։ Թեթև մարդատար մեքենաների հերթ չկա», - հայտնել են Հյուսիսային Օսիայի ՆԳՆ-ից։

Աղբյուրի խոսքով՝ սպասողների շրջանում իրավիճակը վերահսկելու համար տեղակայվել է երկու լրացուցիչ բրիգադ։

Հյուսիսային Օսիայի երթևեկության կառավարման կենտրոնի կայքի տեղեկատվության համաձայն՝ էլեկտրոնային հերթում, ընդհանուր առմամբ, գրանցված է 3187 մեծաբեռնատար մեքենա։

Այս պահին Ռազմավիրական ճանապարհը մեծաբեռնատարներ մեքենաների համար բաց է սահմանափակումներով։ ՏԱՍՍ-ը նշում է, որ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության՝ Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության հարցերով գլխավոր վարչությունը խստորեն խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ այս ուղղությամբ երթևեկելուց:

Հայերեն Русский

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

Քաջարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով ութ մարդ բերման է ենթարկվել

Բաքուն մտադիր է միջազգային դատարան դիմել Ակտաու քաղաքի մոտ ադրբեջանական ինքնաթիռի կործանման առնչությամբ

Կոնգրեսականն օրինագիծ կներկայացնի Իլոն Մասկի դեմ

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Վարչապետը ելույթ է ունեցել Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթնաժողովին

Ֆրանսիայի տեղական իշխանությունները համերաշխ են ԼՂ-ի հայերի և նրանց հյուրընկալող Հայաստանի հետ․ Օլիվիե Դըկոտինյի

Գազայում զինադադարի երկրորդ փուլի շուրջ բանակցությունները կսկսվեն առաջիկա օրերին

Վրաստանի և Ղազախստանի վարչապետները քննարկել են Սև ծովի նավահանգիստներով էներգիայի տարանցման ավելացման հարցը