Միջազգային

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գազայում հումանիտար հրադադարը ելք չի համարում

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Գազայում հումանիտար հրադադարը ելք չի համարում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելապաղեստինյան հակամարտության գոտում հումանիտար հրադադարը ելք չէ, ՄԱԿ-ը շարունակում է պնդել, որ հաստատվի զինադադար և անհապաղ ազատ արձակվեն բոլոր պատանդները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Աֆրիկյան միության հանձնաժողովի նախագահ Մուսա Ֆակի Մահամաթի հետ կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

«Հումանիտար հրադադարը քայլ է ճիշտ ուղղությամբ, այն հույսի խորհրդանիշ է, բայց այն չի լուծում մեր առջև ծառացած հիմնական խնդիրները: Հետևաբար, մենք պնդում ենք, որ հաստատվի հումանիտար զինադադար, որը կհանգեցնի բոլոր բանտարկյալների անվերապահ և անհապաղ ազատմանը և հնարավորություն կտա մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատվածի բոլոր բնակիչներին, որտեղ էլ նրանք լինեն», - ասել է Գուտերեշը:

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև քառօրյա հրադադար էր հաստատվել նոյեմբերի 24-ին։ Հրադադարի ավարտից հետո դրա գործողության ժամկետը ևս երկու օրով երկարաձգվել էր։ Այս օրերի ընթացքում ՀԱՄԱՍ-ն ազատ է արձակել իր մոտ պահվող 240 պատանդներից ավելի քան 80-ին։ Դրա դիմաց Իսրայելն ազատել է պաղեստինցի 180 բանտարկյալի։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում