Միջազգային

Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կմնա տարածաշրջանային դաշինք

1 րոպեի ընթերցում

Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կմնա տարածաշրջանային դաշինք

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսատլանտյան դաշինքը կմնա տարածաշրջանային դաշինք, սակայն այն պետք է աշխատի հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ՝ արձագանքելով գլոբալ մարտահրավերներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հայտարարությունը, որն արվել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«ՆԱՏՕ-ն կմնա Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանային դաշինք, բայց մենք բախվում ենք գլոբալ խնդիրների, ուստի պետք է ավելի սերտ համագործակցենք գործընկերների հետ, այդ թվում՝ հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որպեսզի պաշտպանենք մեր արժեքներն ու շահերը», - ասել է նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում