Միջազգային

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը զգուշացրել է, որ Սիրիան մերձավորարևելյան հակամարտության մեջ ներքաշվելու եզրին է

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը զգուշացրել է, որ Սիրիան մերձավորարևելյան հակամարտության մեջ ներքաշվելու եզրին է

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան զգուշացրել է, որ Սիրիան կարող է ներքաշվել մերձավորարևելյան հակամարտության մեջ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին հայտնում է gazeta-ն՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:

Մշտական ներկայացուցչի խոսքով՝ ծանր իրավիճակը Սիրիայում սրվում է Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության կտրուկ սրմամբ: Նա նշել է, որ Սիրիան, ինչպես և մերձավորարևելյան տարածաշրջանում նրա որոշ հարևաններ, առճակատման մեջ ներքաշվելու եզրին են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում