Ալեն Սիմոնյանը հորդորում է չշտապել Լարսում առաջացած խնդրին քաղաքական ենթատեքստ տալու հարցում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հորդորում է չշտապել ու Վերին Լարսի անցակետում հայկական բեռնատարների համար առաջացած խնդրին քաղաքական ենթատեքստ չտալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեն Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում

«Իմ ունեցած տեղեկություններով տեղի է ունեցել այդ սահմանակետում ծառայություն իրականացնող մարմինների հերթափոխի փոփոխություն»,-ասաց Սիմոնյանը:

ԱԺ նախագահի տեղեկությամբ՝ նման իրավիճակ է ստեղծվել նաև Ադրբեջանի հետ սահմանի հատվածում:

«Չեմ բացառում, որ կարող է քաղաքական դրդապատճառ լինել, բայց խնդրում եմ չշտապել և նման հետևություններ չանել»,-ասաց Ազգային ժողովի նախագահը:

Վերջին օրերին Լարսի անցակետում հայկական բեռնատարները խնդիրների են բախվել։ Հայաստանի տարբեր պաշտոնյաներ հաստատել են, որ հայկական բեռնատարների հետ կապված Լարսի անցակետում խնդիրներ կան։ Ռուսական կողմի պարզաբանման համաձայն՝ իրականացվում են խստացված ստուգումներ։ Արտահանում իրականացնող բազմաթիվ հայկական բեռնատարներ այս պահին հերթի մեջ են Լարսի անցակետում։

Հայերեն

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը պարտություն կրեց Իտալիայից` վերջին րոպեին բաց թողած գնդակի պատճառով

ՀԷՑ-ի 27 բաշխիչ ենթակայաններում ընթանում են հիմնանորոգման, վերակառուցման և ամբողջական տեխնիկական վերազինման աշխատանքներ

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին