Միջազգային

«ՀԱՄԱՍ»-ը հայտարարել է Իսրայելի հետ զինադադարի երկարաձգման համաձայնության մասին

1 րոպեի ընթերցում

«ՀԱՄԱՍ»-ը հայտարարել է Իսրայելի հետ զինադադարի երկարաձգման համաձայնության մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժումը հայտարարել է, որ համաձայնության է եկել Կատարի և Եգիպտոսի հետ Իսրայելի հետ հումանիտար զինադադարը երկարաձգելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

«Իսլամական դիմադրության «ՀԱՄԱՍ» շարժումը հայտնում է, որ համաձայնություն է ձեռք բերվել Կատարի և Եգիպտոսի իր եղբայրների հետ՝ երկարաձգելու ժամանակավոր հումանիտար զինադադարը ևս երկու օրով նույն պայմաններով, ինչ նախորդ զինադադարը», - ասվում է շարժման հայտարարության տեքստում:

Իսրայելը և «ՀԱՄԱՍ»-ը Կատարի միջնորդությամբ առաջին անգամ մասշտաբային զինադադարի պայմանավորվածություն էին ձեռք բերել հոկտեմբերի 7-ին: Կողմերը պայմանավորվել էին չորս օրով դադարեցնել ռազմական գործողությունները՝ տասնյակ պատանդների և կալանավորների փոխանակման համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում