Միջազգային

Հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ ջուր է մատակարարվել Գազայի հյուսիսային հատված

1 րոպեի ընթերցում

Հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ ջուր է մատակարարվել Գազայի հյուսիսային հատված

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ մաքուր ջուր է մատակարարվել Գազայի հյուսիսային հատված:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը:

«Նոյեմբերի 26-ին մեր մարդասիրական օգնության շարասյունները հասան Գազայի հյուսիսային շրջաններ: ՄԱԿ-ի գործակալությունները և Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը առաքեցին պատրաստի սնունդ, վրաններ, ջուր և առաջին անհրաժեշտության ապրանքներ: Սա մաքուր ջրի առաջին առաքումն էր Գազայի հյուսիսային հատվածում ապաստանած մարդկանց համար հակամարտության սկզբից ի վեր»,- ասվում է գործակալության «X» սոցիալական ցանցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում