ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, թե որն է դարձել Մինսկում կայացած գագաթնաժողովի գլխավոր արդյունքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պետությունների ղեկավարները Մինսկում կայացած գագաթնաժողովում արձանագրել են հավատարմությունը կազմակերպության սկզբունքներին, և դա դարձել է գագաթնաժողովի առանցքային արդյունքը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։

«Հավաքական անվտանգության խորհրդի նիստի արդյունքները գնահատվում են դրական: Գագաթնաժողովի առանցքային արդյունքը դարձավ այն, որ անդամ պետությունների ղեկավարները հայտարարեցին հավատարմությունը կազմակերպության սկզբունքներին ու նպատակներին և վերահաստատեցին իրենց մտադրությունն անել անհրաժեշտ ամեն բան՝ տարածաշրջանային անվտանգության ապահովման հավաքական ջանքերին աջակցելու համար: Ընդունվել են մի շարք կարևոր փաստաթղթեր ՀԱՊԿ-ի գործունեության կոնկրետ ուղղությունների վերաբերյալ, որոնք նպատակամղված են դրա կատարելագործմանը», - նշել է նա։

Գլխավոր քարտուղարն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել ՀԱՊԿ երկրների ղեկավարների կողմից ընդունված Միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի հռչակագրին։ Նրա խոսքով` դա նշանակալից փաստաթուղթ է, որը սահմանում է կազմակերպության նպատակներն առաջիկա ժամանակաշրջանի համար։

«Ընդունվել է փաստաթղթերի փաթեթ կազմակերպության ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման համար, ինչը թույլ կտա շատ ավելի օպերատիվորեն համաձայնեցնել և իրականացնել անդամ պետությունների պաշտպանությանն ու նրանց անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները», - հավելել է Թասմաղամբետովը։

Նա ընդգծել է, որ հանդիպման մասնակիցները փոխըմբռնման են հասել նաև այլ կարևոր հարցերի շուրջ։ Բացի այդ, կողմերը որոշում են կայացրել ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի պաշտոնում հաստատել գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովին։

ՀԱՊԿ գագաթնաժողովը կայացել է նոյեմբերի 23-ին Մինսկում:

Հայերեն Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել