Life

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը. Հայաստանի պատվիրակ «Yan Girls» խումբը ելույթ կունենա ութերորդը․ ՈՒՂԻՂ

3 րոպեի ընթերցում

Մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի մրցույթը. Հայաստանի պատվիրակ «Yan Girls» խումբը ելույթ կունենա ութերորդը․ ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Նիցցա քաղաքում նոյեմբերի 26-ին մեկնարկեց «Մանկական Եվրատեսիլ 2023» երգի միջազգային մրցույթը, որին մասնակցում է 16 երկիր: Մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի պատվիրակ«Yan Girls» խումբը հանդես կգա 8 համարի ներքո: Խումբը կկատարի «Do It My Way» երգը:

Մրցույթի առցանց քվեարկությունը մեկնարկել է նոյեմբերի 24-ից: Բոլոր ցանկացողները կարող էին ձայն տալ իրենց նախընտրած մասնակցինwww.junioreurovision.tv կայքի միջոցով:

Քվեարկությունն ավարտվեց նոյեմբերի 26-ին, մրցույթից անմիջապես առաջ: Այն կվերաբացվի ուղիղ եթերի ընթացքում, երբ բոլոր կատարումներն ավարտված կլինեն:

Քվեարկության համար կտրվի 15 րոպե: Քվեարկության ավարտից հետո քվեարկողի ձայնըկուղարկվի քվեարկությունը վերահսկող թիմին, որը ստացված բոլոր ձայները կվերածի միավորների: Քվեարկությունը կատարվում է 50/50 հարաբերակցությամբ: Հեռուստադիտողների քվեարկության արդյունքին կավելացվեննաև ժյուրիի ձայները:

Հայաստանի ներկայացուցիչ «Yan Girls» խմբի օգտին կարող են քվեարկել Հայաստանում բնակվող երաժշտասերները ևս: Քվեարկել հնարավոր է նաև այն երկրներից, որոնք մրցույթին չեն մասնակցում:

Մրցույթին մասնակցում են Հայաստանը, Ալբանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Վրաստանը, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Մալթան, Նիդերլանդները, Հյուսիսային Մակեդոնիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը և Ուկրաինան:

Մրցույթին մասնակցելու համար Հայաստանի պատվիրակներն ընտրվել են Հանրային հեռուստաընկերության նախապես հայտարարած մրցույթի արդյունքում:

Նանեն, Նենսին, Կամիլան, Սյուզաննան և Աիդան «Yan Girls» խումբը ստեղծել են հենց «Մանկական Եվրատեսիլին» մասնակցելու նպատակով: Փոքրիկ երգչուհիները, ոգեշնչվելով K-pop-ի լեգենդար արտիստներից, իրենց երաժշտությանը նաև հայկական գույներ են հաղորդել: Երիտասարդ, գույնզգույն և ըմբոստ. նրանք երգում են սեփական եսն ունենալու կարևորության, ինքնավստահության և լավագույնին ձգտելու իրենց եղանակի մասին:

Մրցութային երգի երաժշտության հեղինակը Դավիթ Բադալյանն է, բառերը՝ Մալենայի և Վահրամ Պետրոսյանի: Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է, խորեոգրաֆը՝ Վիկա Մարտիրոսյանը, հագուստի հեղինակ՝ Ֆաինա Հարությունյան:

Եվրոպական հեռարձակողների միությունից նշում են՝ ողջունում են, որ Հայաստանը մասնակցում է մրցույթին՝ չնայած Հայաստանի առջև ծառացած խնդիրներին:

ԱնժելաՀամբարձումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում