Միջազգային

Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցությունը Զելենսկիին կոչ է արել բանակցել Ռուսաստանի հետ

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցությունը Զելենսկիին կոչ է արել բանակցել Ռուսաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոնը սոցիալական ցանցի X հարթակում արևմտյան երկրներին կոչ է արել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին մղել Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lernta.ru»-ն։

«Եկեք դադարեցնենք այս ջարդը, դադարեցնենք ուկրաինացիներին բանակ զորակոչելն իրենց կամքին հակառակ, դադարենք այնտեղ փող ու զենք ուղարկել, եկեք ստիպենք Զելենսկիին բանակցել»,-գրել է նա։

Ֆիլիպոն նաև կոչ է արել չեղարկել հակառուսական պատժամիջոցները և սկսել երկխոսություն Մոսկվայի հետ։

Ավելի վաղ քաղաքական գործիչը հայտարարել էր, որ Եվրամիության կողմից Կիևի հատկացվող մակրոֆինանսական օգնության ծրագիրը խելագարություն է, քանի որ Ուկրաինան ամբողջովին կոռումպացված է։

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում