Միջազգային

Արգենտինայի նախագահը մտափոխվել է դոլարիզացիայի և պեսոյից հրաժարվելու հարցում

1 րոպեի ընթերցում

Արգենտինայի նախագահը մտափոխվել է դոլարիզացիայի և պեսոյից հրաժարվելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արգենտինայի նոր նախագահ Խավիեր Միլեյը մտափոխվել է երկիրը դոլարիզացնելու և պեսոյից հրաժարվելու հարցում՝ հօգուտ ամերիկյան արժույթի։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։

Ի սկզբանե Միլեյը պլանավորել էր երկրի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում նշանակել դոլարիզացիայի կողմնակից, տնտեսագետ Էմիլիո Օկամպոյին։ Սակայն այժմ նրա ծրագրերը փոխվել են, և այժմ նախագահը չի դիտարկում Օկամպոյի թեկնածությունը։

Դա խոսում է այն մասին, որ Միլեյը կարող է փոխել իր դիրքորոշումը որոշ տնտեսական հարցերի շուրջ։ Միևնույն ժամանակ, նախընտրական մրցավազքի ժամանակ քաղաքական գործիչը հայտարարել էր, որ պեսոն «կղանքից քիչ» արժե, և երկրի Կենտրոնական բանկը պետք է «պայթեցնել»։ Նախօրեին նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ նա չի հրաժարվի երկրի Կենտրոնական բանկը փակելու մտքից։

Արգենտինայում գնաճն արագացել է վերջին տարվա ընթացքում՝ հասնելով 1991 թվականից ի վեր ամենաբարձր մակարդակին: Հոկտեմբերի կեսերին տարեկան գնաճը հասել է 142,7 տոկոսի։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում