Միջազգային

Պակիստանի Կարաչի քաղաքի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնվել, զոհվել է առնվազն 10 մարդ

1 րոպեի ընթերցում

Պակիստանի Կարաչի քաղաքի առևտրի կենտրոնում հրդեհ է բռնվել, զոհվել է առնվազն 10 մարդ

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանի Կարաչի քաղաքում առևտրի կենտրոնում նոյեմբերի 25-ին բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Հրդեհը սկսվել է վաղ առավոտյան Պակիստանի ամենաբազմամարդ քաղաքի առևտրի կենտրոնում:

Կարաչիի քաղաքապետ Մուրթազա Վահաբ Սիդդիկին X-ի իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ հրդեհի հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 22 մարդ։

Հրդեհը մարվել է, սառեցման գործընթացը շարունակվում է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում