Միջազգային

Հռոմի պապը գրիպի պատճառով չեղարկել է հանդիպումները

1 րոպեի ընթերցում

Հռոմի պապը գրիպի պատճառով չեղարկել է հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոյեմբերի 25-ին չեղարկել է իր՝ առավոտյան նախատեսված հանդիպումները գրիպի պատճառով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Վատիկանի հայտարարությանը:

Հռոմի պապը շաբաթ օրերին կանոնավոր հանդիպումներ է ունենում Վատիկանի պաշտոնյաների հետ, նաև Վատիկանի բաժնի ղեկավարի հետ, որը վերահսկում է եպիսկոպոսների նշանակումը:

Նա նաև նախատեսված հանդիպում է ունեցել Գվինեա Բիսաուի նախագահի հետ։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում