Միջազգային

Շվեյցարիայի նախագահը ժամանել է Կիև

1 րոպեի ընթերցում

Շվեյցարիայի նախագահը ժամանել է Կիև

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեն աշխատանքային այցով ժամանել է Կիև։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին նա հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։

Պետության ղեկավարի խոսքով՝ ինքն Ուկրաինա է ժամանել պարենային անվտանգության հարցերով միջազգային գագաթնաժողովին մասնակցելու, ինչպես նաև իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպելու համար։

Պարենային անվտանգության հարցերով միջազգային գագաթնաժողովում, ի թիվս կարևոր հարցերի, քննարկվելու են հատկապես ուկրաինական հացահատիկի արտահանման հետ կապված խնդիրները։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում