Չինաստանի բանակը զորավարժություններ կանցկացնի Մյանմայի հետ սահմանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը զորավարժություններ կսկսի Չինաստանի և Մյանմարի սահմանի չինական կողմում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Հարավային մարտական ​​հրամանատարական գոտու ներկայացուցիչ Տյան Ջունլին։

«Համաձայն ամենամյա զորավարժությունների ծրագրի՝ Հարավային մարտական ​​հրամանատարական գոտին կազմակերպել է բանակային ստորաբաժանումներ՝ նոյեմբերի 25-ից Չինաստանի և Մյանմարի սահմանի չինական կողմում զորավարժություններ անցկացնելու համար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ զորավարժությունների նպատակն է ստուգել զորամասերի շարժունակությունը, սահմանային վերահսկողությունը և կրակային ներուժը։

Տյան Ջունլին ընդգծել է, որ չինական բանակի Հարավային մարտական ​​հրամանատարական գոտու զորքերը միշտ պատրաստ են վճռականորեն պաշտպանել երկրի ինքնիշխանությունը, սահմանների կայունությունը, մարդկանց կյանքի և ունեցվածքի անվտանգությունը։

Հայերեն English Русский