Հռոմի պապը կոչ է արել տղամարդկանց զարգացնել առողջ հարաբերություններ ունենալու կարողությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն, ի պատասխան իտալական ԶԼՄ-ներում կանանց նկատմամբ բռնության դեպքերի մասին հաղորդագրությունների աճին, կոչ է արել լրատվամիջոցների աշխատակիցներին իրենց աշխատանքով նպաստել «առողջ հարաբերությունների ընդունակ տղամարդկանց ձևավորմանը»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Սուրբ Աթոռի մամլո ծառայությունը։

Հռոմի Պապն ընդունել է մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի չորս իտալական ասոցիացիաների ներկայացուցիչներին: Ֆրանցիսկոսի խոսքով՝ լրատվամիջոցների աշխատակիցները պետք է պարզ և հասկանալի լեզվով հիշեցնեն, որ բացի նորություններից ու սենսացիաներից, միշտ կան զգացմունքներ, պատմություններ, իրական մարդիկ, որոնց պետք է հարգել՝ ինչպես հարազատներին։

«Վերջին օրերին կանանց նկատմամբ բռնության մասին սարսափելի լուրերից մենք տեսնում ենք, թե ինչպես պետք է հարգանք և հոգատարություն զարգացնել, ձևավորել առողջ հարաբերությունների ունակ տղամարդիկ», - Պապի խոսքն է մեջբերել Սուրբ Աթոռի մամլո ծառայությունը։

Կանանց նկատմամբ բռնության հարցը դարձել է իտալական օրակարգի կենտրոնական թեմաներից մեկը՝ 22-ամյա ուսանողուհի Ջուլիա Չեկետտիի աղմկահարույց սպանությունից հետո։ Հանցագործության մեջ մեղադրվում է նրա նախկին ընկերը։ Երիտասարդի որոնողական աշխատանքները տևել են մեկ շաբաթ։ Երկրի հյուսիսում՝ լճի մոտ, հայտնաբերվել է աղջկա դին՝ դանակահարված վերքերով։ Տղամարդուն՝ Ֆիլիպո Տուրետիին, ձերբակալել է գերմանական ոստիկանությունը Լայպցիգի շրջանում։ Սպասվում է, որ շաբաթ օրը նրան կարտահանձնեն Իտալիա։

Հայերեն Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ