Լուկաշենկոն կոչ է արել լուծումներ գտնել ՀԱՊԿ երկրների անվտանգության ապահովման հարցով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների անվտանգության ամրապնդման համար հարկավոր է նոր լուծումներ գտնել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լուկաշենկոն նման կարծիք է հայտնել Մինսկում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի նեղ կազմով նիստի բացմանը։

«Անհրաժեշտ է վերլուծել կազմակերպության պատասխանատվության գոտում ժամանակակից ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման հիմնական միտումներն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ տարածաշրջանում: Անհրաժեշտ է նոր լուծումներ գտնել՝ ամրապնդելու մեր պետությունների անվտանգությունը», - Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Բելառուսի նախագահն ասել է, որ նոյեմբերի 23-ի նիստում կամփոփվեն ՀԱՊԿ-ի այս տարվա գործունեության արդյունքները։ Լուկաշենկոյի խոսքով՝ «օրակարգում են միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդի խնդիրները»։

Մինսկում անցկացվող ՀԱՊԿ խորհրդի նիստին են մասնակցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Հյուրերին ընդունել է 2023 թվականին ՀԱՊԿ-ում նախագահող Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը։ Փաշինյանն այդ մասին տեղեկացրել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Հայաստանի պաշտոնյաները չեն մասնակցել նաև ՀԱՊԿ խորհրդի նիստին նախորդած նիստերին՝ ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, անվտանգության խորհրդի քարտուղարների մասնակցությամբ։

Հայերեն Русский

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին