ԱՄՆ-Կանադա սահմանին մեքենայի պայթյունը 2 զոհի պատճառ է դարձել․ ահաբեկչության վարկածը բացառվել է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին մեքենայի պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կա 2 զոհ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է CNN-ի հրապարակումից։

Դեպքը տեղի է ունեցել Նյու Յորքի նահանգը Նիագարայի ջրվեժի հատվածում Օնտարիոյին կապող Ռեյնբոու Բրիջ կամրջի վրա։ Արագ ընթացող Bentley մակնիշի մեքենան, որում, իրավապահների կարծիքով, եղել է ամուսնական զույգ, հարվածել է եզրաքարին և շուռ եկել, այնուհետև պայթել։ Անցակետում գտնվող սահմանապահներից մեկը վնասվածքներ է ստացել։

CNN-ը նշում է, որ վարորդը եղել է 56-ամյա տղամարդ, որը կնոջ հետ պետք է գնար Տորոնտո՝ KISS ռոք խմբի համերգին, սակայն համերգը չեղարկվել է, և զույգը դրա փոխարեն գնացել է ԱՄՆ-ում գտնվող խաղատուն։

Միջադեպը տեղի է ունեցել Գոհաբանության տոնի նախօրեին և խիտ երթևեկության պայմաններում հանգեցրել է ճանապարհների փակման և բազմաթիվ ձգձգումների։ Փակվել են ԱՄՆ-ի և Կանադայի սահմանին գտնվող բոլոր չորս կամուրջները, որոնցից երեքն այնուհետև վերաբացվել են, իսկ Ռեյնբոու Բրիջը դեռ փակ է։

«Բուֆալո Նիագարա» միջազգային օդանավակայանում կարճ ժամանակով դադարեցվել են թռիչքների ընդունումը և մեկնումը։ Օդանավակայան մտնող յուրաքանչյուր մեքենա ուժեղացված ստուգում է անցել։

Բացի այդ, պայթյունի մերձակայքում գտնվող բոլոր պետական գրասենյակները փակվել են, մարդիկ՝ տարհանվել։

Նյու Յորքի նահանգապետն ավելի ուշ հայտնել է, որ պայթյունը չի համարվում ահաբեկչություն։

Միջադեպի մասին տեղեկացվել են ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Կանադայի ղեկավարները։

Հայերեն

ՔՊ-ում շատ գոհացուցիչ են համարում խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58,97 տոկոսը

Ընտրական գործընթացի մեկնարկից ի վեր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում

Ժամը 20.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները

Դատական դեպարտամենտը ներկայացրել է ընտրությունների կապակցությամբ առաջին ատյանի դատարաններ մուտքագրված դատական գործերի քանակը

Հունիսի 7-ին ժամը 20:00-ի դրությամբ ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ

Հանրապետության բոլոր ընտրատեղամասերն ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հայաստանում ավարտվեց խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը. փակվեցին տեղամասերը