Միջազգային

G20-ի երկրները կոնսենսուսի են եկել Իսրայելի և Պաղեստինի խնդրի լուծման հարցում

1 րոպեի ընթերցում

G20-ի երկրները կոնսենսուսի են եկել Իսրայելի և Պաղեստինի խնդրի լուծման հարցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: G20-ի երկրները կոնսենսուսի են եկել Իսրայելի և Պաղեստինի խնդրի լուծման շուրջ՝ հիմք ընդունելով երկու պետությունների ստեղծման սկզբունքը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ այս մասին հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին G20-ի ղեկավարների առցանց գագաթնաժողովի փակման խոսքում։

«Իսրայելի և Պաղեստինի խնդիրը պահանջում է. մշտական ​​լուծում՝ երկու պետություն ստեղծելով»,- ասել է Մոդին։

Իր խոսքում նա ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ G20-ում շատ հարցերի շուրջ կա կոնսենսուս:

Ըստ Հնդկաստանի վարչապետի՝ մասնավորապես, բոլորը խստորեն դատապարտում են ահաբեկչությունն ու բռնությունը, ինչպես նաև անընդունելի են համարում դրանց պատճառով անմեղ մարդկանց, հատկապես՝ երեխաների ու կանանց մահը։

Նրա խոսքով՝ դիվանագիտությունն ու երկխոսությունը աշխարհաքաղաքական լարվածության կարգավորման միակ ուղին են՝ հավելելով, որ G20-ը պատրաստ է այդ հարցում ցուցաբերել հնարավոր բոլոր աջակցությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում