Եվրախորհրդարանը Զելենսկիի խնդրանքով ներկայացուցչություն կբացի Ուկրաինայում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանը (ԵԽ) համաձայնել է ներկայացուցչություն բացել Ուկրաինայում՝ Գերագույն ռադային աջակցությունն ուժեղացնելու և Եվրախորհրդարանի հանձնաժողովների հետ կապեր հաստատելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Euractiv հրատարակությունը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը։

Եվրախորհրդարանի բյուրոյի փաստաթղթի համաձայն՝ որոշումը հաստատվել է նոյեմբերի 20-ի երեկոյան և ուղղված է Գերագույն ռադայի հետ հարաբերությունների պարզեցմանը, մասնավորապես՝ Եվրախորհրդարանի «համապատասխան հանձնաժողովների» հետ նրա կապերի հաստատմանը և վարչական աշխատանքի դյուրացմանը։

Ըստ Euractiv-ի՝ փաստաթղթում նշվում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրում Եվրախորհրդարանի ներկայացուցչություն ստեղծելու խնդրանքով դիմել էր ԵԽ նախագահ Ռոբերտա Մեցոլային, երբ վերջինս մարտին այցելել էր Լվով։ Ըստ փաստաթղթի՝ ԵԽ ներկայացուցչության առկայությունը Կիևում կապահովի, որ Եվրախորհրդարանի հանձնաժողովները «պարբերաբար տեղեկացված լինեն ընթացիկ խնդիրների և գործընթացների մասին» ոչ միայն Ուկրաինայում, այլև «Արևելյան գործընկերության երկրներում»:

Եվրախորհրդարանը կապի գրասենյակ ունի յուրաքանչյուր անդամ երկրում։ Եվրոպական երկիր չհանդիսացող շատ քիչ երկրներում կան ԵԽ գրասենյակներ։

Հայերեն Русский

Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակը ձերբակալվել է

Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է

Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան

Forbes. Երեմյան ընկերությունների խմբի 20 տարին, 27 բիզնես ուղղությունն ու մեկ տեսլականը

Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

Հունիսի 26-ը թմրամիջոցների օգտագործման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի օրն է

Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահին կից հասարակական խորհրդի երկրորդ նիստը

Հնդկաստանում մայրական առողջության ցուցանիշները հասել են պատմական առավելագույնին

Վարչապետն AMAA բարեգործական ՀԿ–ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Մեծ Բրիտանիայում հունիսյան շոգը երրորդ օրն անընդմեջ թարմացնում է ջերմաստիճանի ռեկորդը