Միջազգային

BRICS-ի երկրները Գազայում հումանիտար հրադադարի կոչ են արել

1 րոպեի ընթերցում

BRICS-ի երկրները Գազայում հումանիտար հրադադարի կոչ են արել

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BRICS-ի երկրները պաղեստինա-իսրայելական հակամարտության հարցով արտահերթ գագաթնաժողովի արդյունքներով հումանիտար հրադադարի կոչ են արել Գազայի հատվածում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով BRICS-ի հայտարարությունը:

«Մենք կոչ ենք արել անհապաղ և կայուն հումանիտար հրադադար հաստատել, որը պետք է հանգեցնի ռազմական գործողությունների դադարեցմանը»,-ասված է BRICS-ի հայտարարության մեջ, որն ընդունվել Է գագաթնաժողովի արդյունքներով:

Հանդիպման մասնակիցները կոչ են արել բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել: Բացի այդ, BRICS-ի երկրների ղեկավարները կոչ են անում կողմերին, որոնք ազդեցություն ունեն Իսրայելի և պաղեստինցիների վրա, օգնել կանխել հակամարտության ընդլայնումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում