Միջազգային

Լուկաշենկոն հրամանագրեր է ստորագրել Բելառուսում խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Լուկաշենկոն հրամանագրեր է ստորագրել Բելառուսում խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագրեր է ստորագրել 2024 թվականի փետրվարի 25-ին երկրի խորհրդարանի ստորին պալատի, 2024 թվականի ապրիլի 4-ին վերին պալատի ընտրություններ նշանակելու մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին նոյեմբերի 20-ին հաղորդել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նոյեմբերի 20-ին ստորագրել է «Պատգամավորների ընտրություններ նշանակելու մասին» և «Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի ընտրություններ նշանակելու մասին» հրամանագրերը»,-հայտնում է պետության ղեկավարի կայքը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում