Հայաստանի ամենաարագ տան ինտերնետն արդեն Իջևանում է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ucom ընկերության կողմից մատուցվող տան ամենաարագ ինտերնետը և ամենաշատ հեռուստաալիքներն այսուհետ հասանելի են Տավուշի մարզի Իջևան քաղաքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ucom-ից, ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշում է, որ ընկերությունը չի դադարում անընդհատ կատարելագործվել և մեծացնել որակյալ կապի ապահովման աշխարհագրությունը: Դա ընկերության համոզմունքն է ու ռազմավարությունը:

Իջևանի բնակչությունն արդեն կարող է օգտվել Ucom-ի ամենապահանջված երեք ծառայություններից` շարժական հեռախոսակապից, տան ինտերնետից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում: Ucom-ը մարզերի համար մշակել և առաջարկում է շահավետ պայմաններով փաթեթ՝ հատուկ գնով՝ ամսական ընդամենը 8000 դրամով:

Այս փաթեթով տրամադրվում է մինչև 150 Մբիթ/վրկ արագությամբ տան ինտերնետ՝ նոր սերնդի Wi-Fi 6 սարք, 210-ից ավելի հեռուստաալիք, 1000 րոպե դեպի տեղական բոլոր ցանցեր, ԱՄՆ և Կանադա զանգելու համար, 20 ԳԲ շարժական ինտերնետ, Facebook, Instagram, Tiktok, Viber, WhatsApp, Тelegram և ևս 22 ամենահայտնի բջջային հավելվածներից օգտվելու հնարավորություն՝ առանց մեգաբայթերի սպառման։ Այս առաջարկը նախատեսված է միայն Իջևան քաղաքի բնակիչների համար: Մինչև 2024թ. հունվարի 31-ըUnity մարզային փաթեթինբաժանորդագրվելու դեպքում, Իջևանի բնակիչները երեք ամիս անվճար կօգտվեն փաթեթի ծառայություններից: Թե՛ բնակարաններում և թե՛ առանձնատներում ֆիքսված ինտերնետի միացումը կատարվում է ընդամենը 3 օրվա ընթացքում:

«Այս մեկնարկին մենք երկար ենք պատրաստվել, մշակել ենք հոգատարությամբ, որպեսզի մեր մարզերի բնակիչները կարողանան ունենալ ամենաարագ ինտերնետը և ամենաշատ հեռուստաալիքները Հայաստանում: Սա Ucom-ի ստրատեգիկ պլանի կարևոր դրույթներից է»,-նշել է ընկերության գլխավոր տնօրենՌալֆ Յիրիկյանը:

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում Ucom ընկերության նախաձեռնությամբ և Իջևանի համայնքապետարանի աջակցությամբ Իջևանի «Շատրվանների այգում» ապահովվել է Wi-Fi 6 նորագույն տեխնոլոգիայով հասանելիություն: Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանի հետ Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը փորձարկեցին կապի արագությունը:

«Իջևան քաղաքում նման հնարավորության ստեղծումը բացառիկ է, քանի որ մինչ այժմ նման նախաձեռնություն չի եղել, և մենք շատ ոգևորված ենք, որ կարողանում ենք աջակցել իջևանցիներին: Ինտերնետ հասանելիության տարածումը մեր մարզերում և համայնքներում կբերի տեխնոլոգիական զարգացմանը: Վստահ եմ, որ մեր իրականացրած աշխատանքները կգնահատվեն Իջևանում և էլ ավելի կբարձրացնեն Ucom ընկերության ծառայությունների տարածումը»,- հայտնել է Ucom-ի գլխավոր տնօրենՌալֆ Յիրիկյանը:

ՀամայնքապետԱրթուր Ճաղարյանըշնորհակալություն է հայտնել Ucom ընկերությանը՝ ի դեմս Ռայֆ Յիրիկյանի, նման նախաձեռնության համար և նշել. «Քաղաքի հյուրերն ու բնակչությունն այսուհետ ավելի հաճախ կայցելեն զբոսնելու և օգտվելու Ucom-ի կողմից գործարկված անվճար Wi-Fi ցանցից: Սա կարևոր քայլ է մարզկենտրոնի զարգացման համար»:

Ucom գլխավոր տնօրենն այցելել է Իջևանի բնակիչ Երեմ Օրդինյանի առանձնատուն, ով առաջինն է բաժանորդագրվելUnity փաթեթինև ստացել 6 ամիս անվճար օգտվելու հնարավորություն:

«Ընտանիքում մշտապես անհրաժեշտություն է եղել ունենալ լավ Wi-Fi-ով ինտերնետ և բոլորի համար նախընտրելի հեռուստաալիքներ: Մենք որոշեցինք օգտվել Ucom-ի այս փաթեթից, որպեսզի խնայենք գումար, ունենանք որակյալ ծառայություններ և սպասարկում: Մեր տան երկու հարկերում էլ ունենք հոյակապ ինտերնետ: Իմ փոքրիկ Վարդանը կկարողանա այժմ ավելի շատ մուլտֆիլմեր դիտել, իսկ մենք՝ հետաքրքրիր ֆիլմեր ու հաղորդումներ»,- ասել էԵրեմ Օրդինյանը:

Ucom-ի «Unity» բոլոր փաթեթներին առաջարկներն՝ հղումով:

Հայերեն English Русский

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը

Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները

Հյուսիսային Կորեան անհայտ արկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները