Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը հերքում են հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ համաձայնության մասին լուրերը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական ​​շարժումը հերքում են այն լուրերը, թե կողմերը նոյեմբերի 19-ին համաձայնության են եկել հրադադարի և Գազայի հատվածում պահվող մի շարք պատանդների ազատ արձակման շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է The Jerusalem Post պարբերականը։

Ըստ հրապարակման՝ իսրայելցի մի բարձրաստիճան աղբյուր և ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան մի անդամ հերքել են հորդանանյան al-Ghad թերթի հրապարակումը, համաձայն որի Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը նոյեմբերի 19-ին, իբր, համաձայնագիր են կնքել, որը պետք է ուժի մեջ մտներ նոյեմբերի 20-ին։

Պարբերականը, վկայակոչելով ՀԱՄԱՍ-ի աղբյուրին, նշել էր, թե ըստ ձեռք բերված գործարքի՝ 5 օրով հրադադարի ռեժիմ կհայտարարվի, իսկ 50 իսրայելցի պատանդների կփոխանակեն Իսրայելում ազատազրկված 50 պաղեստինցի բանտարկյալների հետ:

«Այս պահին մենք ոչինչ չունենք», - հայտնել է իսրայելցի աղբյուրը The Jerusalem Post-ին։

Տարածված լուրերը հերքել է նաև ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան անդամ Իզզաթ ար Ռիշեքը։

«Լրատվամիջոցներում հրապարակված հաղորդումները՝ ՀԱՄԱՍ-ի աղբյուրների վկայակոչմամբ, թե փոխանակումը տեղի կունենա այսօր (խմբ․՝ նոյեմբերի 20-ին), չեն համապատասխանում իրականությանը», - հայտարարել է նա նոյեմբերի լույս 20-ի գիշերը:

Հայերեն Русский

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են առևտրի ոլորտում համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Հայաստանի պատմության թանգարանն ու Աթենքի ազգային հնագիտական թանգարանը համատեղ ցուցահանդեսներ կիրականացնեն

Վահան Կոստանյանը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն այցելել է մի շարք զորամասեր

Ռազմական ոստիկանության պետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Հրապարակվել են նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների վերջնական ցուցակները

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի

Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Փրկարարներն արձագանքել են քամու հետևանքով գրանցված դեպքերին

Վահան Կոստանյանը Նեապոլում հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ