Միջազգային

Արգենտինայում նոր նախագահ են ընտրել

2 րոպեի ընթերցում

Արգենտինայում նոր նախագահ են ընտրել

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արգենտինայում նոյեմբերի 19-ին կայացած ընտրությունների արդյունքում երկրի նոր նախագահ է ընտրվել Խավիեր Միլեյը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ի հրապարակումը։

Միլեյը հավաքել է ձայների 56 %-ը, իսկ նրա մրցակից Սերխիո Մասսան՝ 44 %-ը։

Իր հաղթանակից հետո ելույթում Միլեյը նշել է, որ երկիրը կանգնած է լուրջ խնդիրների առջև, որոնք հարկավոր է լուծել, մասնավորապես՝ ինֆլյացիան, գործազրկությունը, աղքատությունը։

Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո հարյուրավոր մարդիկ դուրս են եկել Բուենոս Այրեսի փողոցներ՝ տոնելու Խավիեր Միլեյի հաղթանակը։

Նորընտիր նախագահը խոստացել է իրականացնել «տնտեսական շոկի թերապիա», որը ներառում է Կենտրոնական բանկի փակում, պեսոյից հրաժարում, ծախսերի կրճատում: Ըստ Reuters-ի՝ այս բարեփոխումներն, ամենայն հավանականությամբ, ցավոտ կլինեն, սակայն դրանք արձագանք են գտել այն ընտրողների մոտ, որոնց զայրացնում էր երկրի տնտեսական վատ վիճակը։

53-ամյա Խավիեր Միլեյին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել են Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսը, Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան, Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և այլոք։ Մինչդեռ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն, Միլեյին շնորհավորելով, նաև նշել է, որ ծայրահեղ աջ թեկնածուի հաղթանակը «տխուր» է Լատինական Ամերիկայի համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում