Պաշտոնական

ԵԱՀԿ ԽՎ երևանյան նստաշրջանում քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման կարևորությանը վերաբերող հարցեր

4 րոպեի ընթերցում

ԵԱՀԿ ԽՎ երևանյան նստաշրջանում քննարկվել են կոռուպցիայի կանխարգելման կարևորությանը վերաբերող հարցեր

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոռուպցիայի դեմ պայքարում հաջողության հասնելու համար առանցքային նշանակություն ունեն ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը, արդյունավետ մեխանիզմների մշակումը համապարփակ, երբեմն նաև՝ «ցավոտ» բարեփոխումների միջոցով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, այս մասին ասել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Կոնստանտին Վարձելաշվիլին՝ նոյեմբերի 19-ին ելույթ ունենալով ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Երևանում ընթացող աշնանային նստաշրջանի «Կոռուպցիան որպես հիմնարար վտանգ աշխարհին և անվտանգությանը» թեմայով նիստի ընթացքում։ Այն վարել է ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահի տեղակալ Իռեն Խարալամբիդեսը:

«ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի ղեկավար Կոնստանտին Վարձելաշվիլիի խոսքով հասարակություններն արագորեն փոխվում են, և այսօր ապրում ենք մի աշխարհում, որտեղ կոռուպցիայի դեմ պայքարը կարող է և պետք է դառնա երկկողմանի կարևոր նպատակ: Զեկուցողը նշել է՝ հաստատություններում կոռուպցիայի դեպքերը միշտ բնութագրվում են հանրային ազնվության, վերահսկողության և անկախ դատական համակարգի բացակայությամբ: Կոնստանտին Վարձելաշվիլին նաև նկատել է՝ միջազգային կազմակերպությունների մակարդակով կոռուպցիան քննարկվում է, սակայն հազվադեպ է հայտնվում բարձր մակարդակի երկկողմ փոխանակումների օրակարգում:

ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Մարիամ Գալստյանն անդրադարձել է Հայաստանում կոռուպցիայի դեմ իրականացվող պայքարին, այդ գործում արձանագրված հաջողություններին: Նրա խոսքով՝ Հայաստանում մեծ հաջողություններ են գրանցվել կոռուպցիայի դեմ պայքարում: Կոռուպցիայի դեմ պայքարն ինստիտուցիոնալացվել է. ստեղծվել և գործում են մի շարք մարմիններ, որոնք պայքար են մղում լրջագույն չարիք կոռուպցիայի դեմ:

Համաշխարհային բանկի ծրագրի համակարգող, կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փորձի գլխավոր ղեկավար Ալեքսանդրա Խաբերշոնն էլ նշել է, որ կոռուպցիան խաթարում է հիմնարկների կարողությունները հիմնական ծառայություններ մատուցելու, ցնցումներին արձագանքելու և անվտանգություն ապահովելու տեսանկյունից: Կոռուպցիան վնասում է նաև հաստատությունների նկատմամբ հանրության վստահությանը: Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը պետք է լինի խաղաղության և վերակառուցման ջանքերի հիմքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հիմնական ելույթներից հետո ԵԱՀԿ ԽՎ պատվիրակներն անդրադարձել են իրենց երկրներում կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդներին, արձանագրված հաջողություններին՝ կոռուպցիան գնահատելով որպես չարիք ժողովրդավարության, պետական ինստիտուտների համար, մարդկության զարգացման ճանապարհին: Գրեթե բոլոր ելույթ ունեցողները նշել են՝ կոռուպցիան վտանգավոր է, որը ոչ միայն տնտեսական տեսանկյունից է խոչընդոտում մարդկությանը, աղքատացնում, այլև այսօր սպառնալիք է աշխարհին: Ըստ որոշ բանախոսների՝ կոռուպցիան լրջագույն չարիք է, քանի որ մարդկության անվտանգության հետ կապված խնդիրները, հակամարտությունները հիմնականում ծագում են կոռուպցիայի հետևանքով:

ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ ելույթ ունեցող պատգամավորներից շատերի դիտարկմամբ էլ կոռուպցիայի դեմ պայքարը միայն հանցագործությունները բացահայտելը չէ, այն շատ ավելի ընդգրկուն է: Նշվել է՝ եթե ցանկանում ենք, որ կոռուպցիոն դեպքերը պակասեն, ապա անհրաժեշտ է շեշտը դնել մարդկանց կրթելու, նրանց իրազեկելու և մտածելակերպը փոխելու վրա՝ արդյունքում հասնելով այն հնարավորությանը, որ կոռուպցիան անհանդուրժելի լինի: Պատգամավորներն անհրաժեշտ են համարել ԵԱՀԿ անդամ երկրներում ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները, իրականացնել բարեփոխումներ, ինչպես նաև միավորել միջազգային հանրության ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում:

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

Պաշտոնական

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2025-2027-ի Միջնաժամկետ ծախսային ծրագրի մակրոտնտեսական և հարկաբյուջետային շրջանակը

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

Մարզեր

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

Տնտեսություն

Բնակարանների առուվաճառքի գործարքներն ավելացել են. անշարժ գույքի գործակալությունը երկրորդային շուկայում պասիվություն է նկատում

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևան

Էրեբունիում ավելի քան 260 ավտոտնակների ու ցանկապատված տարածքների փոխարեն կլինեն հանգստի հարմարավետ գոտիներ

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Ամերիկա

Երևանի քաղաքապետը Սան Լուիս Պոտոսի նահանգապետին է ներկայացրել Երևանը «խելացի քաղաք» դարձնելու ծրագիրը

Երևանի քաղաքապետը հայտնել է, թե երբ Հայաստան կհասնեն տրանսպորտային նոր միջոցները

Երևան

Երևանի քաղաքապետը հայտնել է, թե երբ Հայաստան կհասնեն տրանսպորտային նոր միջոցները

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդիին

Տնտեսություն

Երևանի բյուջեից 50 մլն դրամ կհատկացվի ջրհեղեղից տուժած Ալավերդիին

Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

Երևան

Երևանում հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգ կներդրվի միայն նոր շարժակազմերի շահագործման պահից

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

Մարզեր

Հայաստանում ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև և ամպրոպ

Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է. Երևանի քաղաքապետի պարգևները՝ բուժաշխատողներին

Երևան

Բժիշկ լինելը առաջին հերթին առաքելություն է. Երևանի քաղաքապետի պարգևները՝ բուժաշխատողներին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում