Քաղաքականություն

Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը կլինի մեծ խորհրդանիշ կրող քայլ․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայաստան-Թուրքիա սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը կլինի մեծ խորհրդանիշ կրող քայլ․ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում կլսեն Հայաստան-Թուրքիա սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելու նորությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետն այս մասին ասաց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Երևանում մեկնարկած աշնանային նստաշրջանի բացմանը։

«Մենք երկխոսության մեջ ենք նաև Թուրքիայի հետ: Համենայնդեպս, նախկինում նման ակտիվ երկխոսություն երբեք չենք ունեցել, չնայած՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման առումով դեռեւս որեւէ հաջողություն չունենք:

Բայց Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորումը կարեւորագույն գործոն է մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի՝ խաղաղ, զարգացող ու անվտանգ միջավայրի ռազմավարական տեսլականի համար: Առաջիկայում հույս ունենք Հայաստան-Թուրքիա սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր կրողների համար բացելու նորությունը լսել, եւ սա կլինի մեծ խորհրդանիշ կրող քայլ»,- ասաց Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում