ՌԴ ԱԻՆ-ը Եգիպտոս է տեղափոխել Գազայի բնակչության համար նախատեսված մարդասիրական օգնության 6-րդ խմբաքանակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ։ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ինքնաթիռը Եգիպտոս է տեղափոխել Գազայի հատվածի բնակչության համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական բեռը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընդհանուր առմամբ ռուսական կողմից փոխանցվել է ավելի քան 190 տոննա մարդասիրական օգնություն: Բեռները ներառում են ներքնակներ, բարձեր, անձնական խնամքի միջոցներ, սնունդ՝ ներառյալ մանկական:

Գերատեսչությունում հավելել են, որ բեռը կփոխանցվի Կարմիր մահիկի եգիպտական ընկերության ներկայացուցիչներին: Նրանք Ռուսական օգնություն կհասցնեն Գազայի խաղաղ բնակչությանը:

Սա Գազայի հատվածի բնակչության համար մարդասիրական օգնության արդեն վեցերորդ խմբաքանակն է:

Հայերեն

Դեսպան Սերոբ Բեջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Բրունեյ Դարուսսալամի միապետին

ՊԵԿ-ի գործառույթները պետք է մշտապես հավասարակշռության մեջ լինեն շրջակա միջավայրի առաջնահերթությունների հետ. Սոսե Ստեփանյան

Հանրային տրանսպորտում կնոջը վիրավորած տղամարդու նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և խուլիգանության հատկանիշներով

Արզնիում կանցկացվի հայ և ազգային փոքրամասնությունների մշակութային, խոհանոցային փառատոն

Մերցը նշել է, որ Ուկրաինային օգնությունը պետք է շարունակվի՝ չնայած եվրոպական երկրների բյուջեների վրա մեծ բեռին

Հայաստանում խոհանոցային ապրանքների վաճառքն աճել է 45%-ով. ինչ են նախընտրում խոհարարությամբ հետաքրքրվողները

COP17-ի Կանաչ գոտում ներկայացվել է Հայաստանի բնության բացառիկ հարստությունը

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը COP17-ի շրջանակում մասնակցել է «Առաջնորդելով միասին» խորագրով նախաճաշ-քննարկմանը

Greenpeace-ը COP17-ից պահանջում է կոնկրետ քայլեր՝ կենսաբազմազանության պահպանման և բնության պաշտպանության համար

ԵՄ-ն հայտարարել է Սև ծովում նավագնացության անվտանգության հարցում Թուրքիայի և Հնդկաստանի հետ աշխատանքի մասին