ԱՀԿ ղեկավարը ՄԱԿ-ին կոչ է արել ապահովել մարդասիրական օգնության անարգել մուտքը Գազայի հատված

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարըՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ուղղված ուղերձում կոչ է արել ապահովել խաղաղ բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության անարգել մուտքը Գազայի հատված։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Հեբրեյեսուսն ընդգծել է, որ ՄԱԿ-ը ստեղծվել է համաշխարհային խաղաղությունը խթանելու համար, սակայն եթե այն չկարողանա դադարեցնել արյունահեղությունը Գազայում, ապա հարցեր են առաջանում կազմակերպության օգտակարության վերաբերյալ։

Նրա համոզմամբ՝ Գազայի հատվածում ճգնաժամը լուրջ փորձություն է աշխարհում խաղաղությունն ամրապնդելու համար ստեղծված կազմակերպության՝ ՄԱԿ-ի և նրա անդամ երկրների համար:

«Եթե դուք, որպես ՄԱԿ-ի անդամ երկրներ, չեք ցանկանում կամ չեք կարող դադարեցնել այս արյունահեղությունը, ապա պետք է հարցնենք՝ ինչի՞ համար է ՄԱԿ-ը»,- նշել է ԱՀԿ ղեկավարը՝ հավելելով, որ Գազայի ճգնաժամը նաև ՄԱԿ-ի և մարդկության համար է ճգնաժամ, ուստի միայն բանակցությունները, բանաձևերը և հայտարարությունները բավարար չեն:

Հայերեն Русский

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է

Էդվարդ Միլիտոնյանի «Հնարամիտ բադի ճամփորդությունը» գիրքը թարգմանվել է ֆրանսերեն