Միջազգային

Իսրայելի ԱԱԽ ղեկավարը հայտարարել է, որ կարճ հրադադարի կհամաձայնեն միայն զգալի թվով պատանդների ազատ արձակումից հետո

1 րոպեի ընթերցում

Իսրայելի ԱԱԽ ղեկավարը հայտարարել է, որ կարճ հրադադարի կհամաձայնեն միայն զգալի թվով պատանդների ազատ արձակումից հետո

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը հայտարարել է, որ Իսրայելը կհամաձայնի շատ կարճ հրադադարի միայն զգալի թվով պատանդների ազատ արձակումից հետո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբին ասել է նոյեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով՝ համաձայնություն ձեռք չի բերվել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի պատանդառված զինյալների ազատ արձակման վերաբերյալ։

«Այս փուլում ոչ մի գործարք չկա, ոչ մի օրակարգային հարցի շուրջ համաձայնություն չկա։ Եթե նման գործարք լինի, դա կհանգեցնի նրան, որ շատ ընտանիքներ կկարողանան վերամիավորվել իրենց հարազատների հետ», - ասել է Հանեգբին։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում