Ամերիաբանկը ճանաչվել է թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիաբանկն արժանացել է Euromoney ամսագրի «Գերազանցության մրցանակին»՝ որպես 2023 թ. ընթացքում թվային լուծումներ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում: Ամսագիրը հատուկ շեշտում է Ամերիաբանկի ուղղվածությունը դեպի թվային նորարարություններ և տրանսֆորմացիոն տեխնոլոգիաներ, որով բանկը գերազանցել է իր մրցակիցներին վերջին 12 ամիսների ընթացքում:

Ըստ ամսագրի՝ Ամերիաբանկի տպավորիչ թվային ցուցանիշները ներառում են օնլայն բանկինգի և բջջային հավելվածի օգտատերերի թվի զգալի` 46%աճը նախորդ տարվա համեմատ, ընդ որում բոլոր կապուղիներով ակտիվ օգտատերերի թիվը ևս կտրուկ աճել է` 67%-ով: Բացի այդ, Ամերիաբանկն իր կապուղիներով գրանցել է մոտ 12 միլիոն էլեկտրոնային գործարք` շուկայում սահմանելով նոր ռեկորդ:

Արդեն մի քանի տարի է, ինչ բանկը ֆիզիկական անձանց առաջարկում է բանկի հաճախորդ դառնալու առցանց լուծում, որը թույլ է տալիս առանց բանկ այցելելու բացել բանկային առաջին հաշիվը կամ պատվիրել առաջին քարտը: 2023 թ. բանկը ներդրել է ամբողջական լուծում, որն ավտոմատացնում է հաճախորդների նույնականացման գործընթացն առանց լրացուցիչ հեռախոսային զանգի անհրաժեշտության: Արդյունքում` առցանց գրանցված նոր հաճախորդների թիվը 67%-ով ավելին է 2022 թ.-ի ցուցանիշից։

Հատկանշական է, որ Ամերիաբանկի ինտերնետ-բանկինգ համակարգի օգտագործման գործակիցը կազմել է 71%, ինչը 9 տոկոսային կետով բարձր է 2022թ. գրանցված ցուցանիշի համեմատ:

Բանկի բջջային հավելվածի՝ MyAmeria-ի հայտնիությունն աստիճանաբար ավելանում է՝ ինչպես հավելվածի հնարավորությունների, այնպես էլ հաճախորդների բազայի առումով: Ընթացիկ տարվա կարևոր իրադարձություններից է Ամերիաբանկի կողմից առցանց ներդրումային հարթակի՝ MyInvest-ի ներդրումը: Հարթակն ինտեգրված է բանկի բջջային հավելվածում: MyInvest-ը թույլ է տալիս օգտատերերին բացել բրոքերային հաշիվներ առցանց և հնարավորություն է տալիս կատարել ընտրություն ավելի քան 20,000 արժեթղթերից, ավելի քան 30 շուկաներում:

Հաշվետու տարում Ամերիաբանկը կարևորել է նաև անկանխիկ և էլեկտրոնային վճարումների խթանումը` դրանք ավելի մատչելի դարձնելով իր հաճախորդների համար: Բացի այդ, բանկն առաջատար դիրք է զբաղեցրել թվային հիփոթեքային վարկավորման շուկայում՝ դառնալով առաջին բանկը Հայաստանում, որն ամբողջությամբ թվայնացրել է հիփոթեքային վարկավորման գործընթացը։

Ամերիաբանկի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը նշել է. «Մենք շարունակաբար բարելավում ենք մեր թվային համակարգերը, լուծումներն ու ծառայությունները՝ ներդրումներ կատարելով բիզնեսի վերափոխման և նոր տեխնոլոգիաների ուղղությամբ, նպատակ ունենալով ընդլայնել մեր գործունեության շրջանակները, կրճատել նոր պրոդուկտները շուկայում ներկայացնելու համար պահանջվող ժամանակը և ապահովել ավելի բարձր արդյունավետություն արագ փոփոխվող աշխարհում, հատկապես` ֆինանսական ոլորտում: Euromoney-ի այս մրցանակը վերջին տարիների մեր կայուն առաջընթացի ճանաչումն է: Մեր բարձր արդյունքները վկայում են մեր` ռազմավարական նպատակներին հասնելու և մարդկանց կյանքի որակը բարելավելու առաքելությունն իրականացնելու վճռականության մասին»:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում