Պաշտոնական

Հայաստանը հետաքրքրված է Պորտուգալիայի հետ տարբեր բնագավառներում համագործակցությամբ. Ալեն Սիմոնյանը՝ Պաուլա Կարդոսոյին

2 րոպեի ընթերցում

Հայաստանը հետաքրքրված է Պորտուգալիայի հետ տարբեր բնագավառներում համագործակցությամբ. Ալեն Սիմոնյանը՝ Պաուլա Կարդոսոյին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 17-ին ընդունել է ԵԱՀԿ ԽՎ Պորտուգալական Հանրապետության Ասամբլեայի պատվիրակության ղեկավար Պաուլա Կարդոսոյին:

«Շատ կարեւոր է այն փաստը, որ վերջին շրջանում մեր երկրների միջեւ շփումները բազմակողմ հարթակներում ակտիվացել են: Վերջերս պատիվ ունեցա Դուբլինում կայացած Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովի շրջանակում հանդիպելու իմ գործընկեր Աուգուշտու Սանտուշ Սիլվային, ում հետ մտքեր փոխանակեցինք տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ»,- ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, նշել է Ալեն Սիմոնյանը:

ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ եւ առաջարկում է տարածաշրջանային խաղաղության ճանապարհային քարտեզ, ինչը տեւական խաղաղության երաշխիք է: Կողմերը քննարկել են ԼՂ-ից տեղահանված հայերի խնդիրներն ու տեղահանմանը նախորդող դեպքերի վերաբերյալ միջազգային հանրության դիրքորոշումը: Այս համատեքստում Ալեն Սիմոնյանը կարեւորել է Ադրբեջանի դեմ համարժեք պատժամիջոցների իրականացման անհրաժեշտությունը: Բարձրաձայնվել է, որ Ադրբեջանը չի համաձայնում մասնակցել Արեւմտյան գործընկերների միջնորդությամբ բանակցություններին եւ տապալում է խաղաղության շուրջ երկխոսությունը:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը եւս մեկ անգամ ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է Պորտուգալիայի հետ տարբեր բնագավառներում համագործակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում